|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հրապարակվող որոշումներից սարսափում է ամբողջ աշխարհը: Այդ մասին ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը. հայտնում է Газета.ру-ն:
«Նախագահ Թրամփը թվիթերում այնպիսի որոշումներ է կայացնում, որ ամբողջ աշխարհը սարսափում է: Դա մեր ուղին չէ»,- ասել է նա:
Նշենք, որ քիչ առաջ թվիթերյան իր էջում Թրամփը հայտարարել էր. «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայում արձակված ցանկացած հրթիռ: Պատրաստվի'ր, Ռուսաստա'ն, քանի որ դրանք կլինեն՝ գեղեցիկ, նոր և «խելացի»: Դուք չպետք է համագործակցեք մի կենդանու հետ, ով ամեն օր քիմիական գազով սպանում է իր ժողովրդին և դրանից հաճույք ստանում»: