Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատում կայանալիք` Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտին:
Երեկ՝ փետրվարի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների եւ մարզիչների մասնակցությամբ:
«Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն, և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը:
Փոլ Սմիթը ևս խոսել է իր` հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված:
Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր և մարզչի` Ուլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում, մրցավարների որոշմամբ, 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երևանի ժամանակովժամը 1.30 - 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):