Ֆեդերերի համեստությունն անտեղի էր: 3-րդ շրջանի խաղում հաղթելով բելգիացի Կսավիե Մալիսին` Ռոջեր Ֆեդերերը Australian Open-ի նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է առաջնության պաշտոնական կայքը:
Հիմա շվեյցարացի թենիսիստի հաշվին կա 57 հաղթանակ «Մելբուռն պարկի» կորտերում, ինչը 1 հաղթանակով ավելի է շվեդ թենիսիստ Շտեֆան Էդբերգի արդյունքից: