|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Արաբական գարնան» 5 ակտիվիստների շնորհվել է Սախարովի անվան մրցանակ, որը սահմանել է Եվրախորհրդարանը: Մրցանակակիրներն են` թունիսցի Մուհամեդ Բուազիզին, եգիպտուհի Ասմաա Մահֆուզը, լիբիացի Ահմեդ աս Սանուսին, նաեւ սիրիացիներ Ռազան Զեյթունեն եւ Ալի Ֆարզաթը: Ընդ որում` Բուազիզին պարգեւատրվել է հետմահու. 2010-ի դեկտեմբերին ինքնահրկիզվել է` չդիմանալով ոստիկանների կտտանքներին: Այդ ինքնասպանությունն էլ զանգվածային ընդվզումների ալիք բարձրացրեց, որի հետեւանքով Թունիսում վարչակարգ փոխվեց. տեղեկացնում է mignews.com-ը:
Անդրեյ Սախարովի անվան ամենամյա մրցանակը շնորհվում է 1988-ից: Մրցանակի թեկնածուներին առաջադրում են Եվրախորհրդարանի պատգամավորական խմբակցությունները: Մրցանակակիրները ստանում են 50 հազար եվրո: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգում: