|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է Թուրքիա ուղարկել փրկարարներով երկու Իլ-76 ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ТАСС-ին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փրկարարներ ուղարկել Թուրքիայի Հանրապետություն՝ այս գիշեր Գազիանթեփի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն օգնություն ցույց տալու համար», - նշել են ՌԴ ԱԻՆ-ում։
Նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ պատրաստության վիճակի են բերվել ՌԴ ԱԻՆ «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի և «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների կենտրոնի 100 մասնագետներ: Կուրենկովը նշել է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է օգնել բարեկամ պետությանը, որի քաղաքացիները հայտնվել են բարդ իրավիճակում։
«Մեր փրկարարներն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու սարքավորանքը նման արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար և արդեն պատրաստ են մեկնել երկրաշարժի գոտի», - ասել Է ԱԻՆ պետը։