|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին: Այս մասին տեղեկացնում է Ռիա «Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ, իսկ պայմանագրի մանրամասները կքննարկվեն պաշտպանության նախարարների կողմից: Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են 5 միլիարդ դոլար:
«Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան: