|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «IRNA» գործակալությունը:
Հանդիպմանը նա հայտարարել է Թեհրանի պատրաստակամությունը՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը, փոխանցում է Irna գործակալությունը։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Իրանի նախագահը նշել է, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա։