|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է բանակցությունների համար հարմար պայմանների առկայության դեպքում Սաուդյան Արաբիա ուղեւորվելու պատրաստակամության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես պատրաստ եմ մեկնել Էր Ռիադ՝ կարգավորելու տարաձայնությունները, եթե հարմար պայմաններ ստեղծվեն»,-ասել Է Զարիֆը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել Է, որ Իրանը չի դադարեցնում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ շփումները, որը միջնորդական ջանքեր Է գործադրում Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ փոխզիջում գտնելու, Եմենում պատերազմը դադարեցնելու համար:
«Իրանը ողջունում Է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները եւ կհամագործակցի Եմենում պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի շուրջ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ Է եմենցիներին»,-հավելել Է Իրանի արտգործնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: