Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Լեհական ռազմական կոնտինգենտի առաջին հերթափոխի զինծառայողները Թուրքիա են մեկնել ապրիլի 20-ին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Բլաշակը նշել է, որ Թուրքիա ուղարկված զորախումբը կազմված է հիմնականում ռազմածովային ավիացիոն բրիգադի զինվորներից, որոնք իրականացնելու են հետախուզական և պարեկային խնդիրներ: Նրանք կմիանան ՆԱՏՕ-ի Tailored Assurance Measures Turkey առաքելությանը և մի քանի ամիս պարեկություն կիրականացնեն Արևելյան Միջերկրական և Սև ծովերում:
«Սա Լեհաստանի առաջին ռազմական առաքելությունն է Թուրքիայում: Սա հաստատում է այն փաստը, որ լեհական պետությունը լրջորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին և աշխատում է գլոբալ մասշտաբով անվտանգության ապահովման համար»,- հավելել է նախարարը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշում է ստորագրել անցյալ տարի լեհ զինվորներին Թուրքիա ուղարկելու մասին: Թուրքիայում լեհական զորակազմի առաջին հերթափոխը կտևի վեց ամիս: