|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սամանթա Փաուերի գրառումը Twitter-ում:
«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։