|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Աբխազիան պատրաստ է դիտարկել Կատալոնիայի անկախության ճանաչումը, եթե համապատասխան դիմում լինի: Այս մասին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պատրաստ ենք դիտարկել Կատալոնիայի անկախության ճանաչման հարցը, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Առջևում դեռ մի շարք իրավական ակտերի ընդունումն է, որոնք պետք է հաստատվեն Կատալոնիայի կառավարության կողմից: Եթե դրանից հետո մեզ դիմեն, մենք պատրաստ ենք դիտարկել այդ հարցը»,- ասել է նա:
Աբխազիայի ԱԳ նախարարի խոսքով` աբխազները հետաքրքրված են կատալոնացի քաղաքական գործիչների հետ երկկողմանի կապեր հաստատելու հարցով: