կարևոր
4483 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-15 17:03
Հասարակություն Աշխարհ

Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին․ փորձագետի պարզաբանումը

Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին․ փորձագետի պարզաբանումը

Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում է ցուցաբերում։ Եվ ինչո՞ւ պետք է այլ կերպ վարվի, երբ Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից ասում է, որ թող Ադրբեջանը որոշի, թե որտեղ են սկսվում Հայաստանի սահմանները։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւը։

Նրա խոսքով՝ հակառակ կողմն օգտվում է Հայաստանի գործող իշխանությունների թուլությունից եւ արտաքին քաղաքական պասիվությունից, որոնք գիտակցաբար խուսափում են օգտագործել այն հաղթաթղթերը, որոնք ունեցել եւ մնում են։ «Ես լավ եմ հիշում հայ փախստականների խնդիրը դեռեւս 2000-ականների կեսերին արդիականացնելու փորձերը, այդ թվում նաեւ միջազգային կազմակերպությունների մակարդակով։ Չէ՞ որ փախստականների զանգվածային խնդիրն սկսվել է դեռ Սումգայիթից։ Բայց, չգիտես ինչու, Հայաստանում որոշել են, որ այդ հարցն արժանի չէ միջազգային մակարդակով քննարկման։ Այս խաղաքարտը խլում են հարեւանները։ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը երեկ չի հայտնվել, այն ակտիվորեն շրջանառվում է վաղուց, այդ թվում նաեւ Մոսկվայում։

Նրանց դա պետք է, մի կողմից, որպեսզի տեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ, մյուս կողմից՝ դա իրենց համար կարեւոր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տեսանկյունից։ Այս գաղափարը նրանք նախատեսում են ամրապնդել այս կերպ։ Թե որքանով դա նրանց մոտ կստացվի, դժվար է ասել։ Բայց շանսերն ավելի մեծ են Հայաստան-Արցախ-Սփյուռք կոնսոլիդացված դիրքորոշման բացակայության պայմաններում»,-ընդգծեց Արեշեւը։