Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու օրակարգ չկա։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից՝ հղում անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը։
Մենք նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները Հայաստանին խորհուրդ են տալիս հեռացնել ռուսական ռազմաբազան, սահմանապահ ուժերին՝ պատրաստակամություն հայտնելով օգնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ասել էր, որ պաշտոնական Երևանը նման ազդակ չի ստացել։
«Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին, ինչը վերաբերում է այդ թվում Ռուսաստանին։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում։ Եվ կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»,- ասել էր Փաշինյանը։