ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.
«Մի հարցի պատասխան չստացանք։ Եթե 2007-ից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը բացահայտված թուրքական լրտես էր և հավաքագրվել էր ԱԱԾ-ի կողմից, ողջամիտ ենթադրություն կարող ենք անել, որ նա պարբերաբար զեկուցագրեր էր ներկայացնում ԱԱԾ-ին իր շուրջ կատարվող իրադարձությունների մասին։ Այդ գործակալի՝ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցելու մասին նրանք պետք է տեղեկացված լինեին և իրենց համաձայնությունը տված լինեին։ Կարծում եմ, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը իր այդ գործակալի միջոցով պետք է ժամանակին տեղեկացված լիներ նաև 2018-ին պլանավորված «գունավոր հեղափոխության» մասին, մանավանդ, որ հենց «օմեգան» դրա սիմվոլիկ մեկնարկը ԱԺ ամբիոնից «ավետեց» դրա մասին։ Վստահ եմ, որ այդ ծրագրի մասին ԱԱԾ պետը պետք է որ ՀՀ երրորդ Նախագահին տեղեկացրած լիներ իր պարբերական զեկույցների ժամանակ։
Ուրեմն, ինչպե՞ս ստացվեց, որ ապագա «կապիտուլյանտն» անարգել սկսեց ու իրականացրեց իշխանության հասնելու՝ արևմտյան հայտնի կենտրոններում կազմված ծրագիրը։ Ինչու՞ ԱԱԾ-ն չկանխեց այդ ծրագիրը, ո՞վ է պատասխանատու այս ճակատագրական ձախողման համար, որի ՝ Հայաստանի ու Արցախի համար ողբերգական արդյունքին ականատես ենք այսօր»։