|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերջին օրերի սահմանային դեպքերն ապացուցեցին, որ իրավիճակը միտված է շտկել մեր պատկերացումներն ապագայի վերաբերյալ. այսօր լրագրողներին ասաց երաժիշտ, երգահան Վահան Արծրունին:
Նրա կարծիքով` այսուհետ առաջին հերթին պետք է բարեփոխումներ իրականացվեն երկրի առողջապահական, վերարտադրողական և կրթական համակարգերում:
Ըստ Արծրունու` խոսակցությունները, թե քաղաքացիական հասարակություն չկա, հասկացանք, որ արհեստածին էին, և ազգի կորիզը, իր որակն արտադրելու առումով, նույնն է: «Բայց ես կտարանջատեի այն որակները, որ ցուցաբերում է ազգը, և այն, ինչ իշխանությունը դրսևորեց այս 25 տարիների ընթացքում. պետք չէ սրանից ընկճվել, իշխանություններն անցողիկ են»,- ասաց նա:
Ըստ երաժշտի` կարևոր էր այն, որ երկրի ղեկավարը հենց առաջին իսկ օրը սկսեց շանտաժի լեզվով խոսել Ադրբեջանի հետ` ասելով, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա, ըստ Արծրունու, բեկումնային պահ էր, քանի որ մինչ այդ նման բան տեղի չէր ունեցել:
«Բացի այդ` մենք տեսանք, թե մեր դրսի համայնքներն ինչպիսին են, մի կողմից Ռուսաստանում գտնվող հայ համայնքի անհասկանալի պասիվությունը, իսկ մյուս կողմից` մյուսների ակտիվությունը: Հասկացանք, որ համայնքները կարող են ծառայել մեր արտաքին քաղաքականությանը, իսկ Ռուսաստանում գտնվող հայ համայնքի հետ որոշակի աշխատանք պետք է տարվեր, որն այդպես էլ չի արվում: Այնուամենայնիվ, առուծախի ոլորտ է քաղաքականությունը»,- ասաց Արծրունին: