կարևոր
9319 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-20 13:36
Հասարակություն

Տարվա գույնը` ըստ Pantone-ի

Տարվա գույնը` ըստ Pantone-ի

Pantone Color Institute-ը, 2000թ. ից սկսած, ամեն տարվա վերջին ընտրում է տարվա գույնը կամ գույները: Նրանց մասնագետները ամիսներ շարունակ ուսումնասիրություններ են կատարում  արվեստի գրեթե բոլոր ճյուղերի եւ սոցիալական աշխարհի արդի թրենդների վերաբերյալ: Արդյունքում ընտրվում է գույնը (գույները): Pantone-ը վերջերս հայտարարեց 2023 թ.-ի տարվա գույնը՝  Viva Magenta-ն:

Նրանք այն նկարագրում են, որպես կարմիր բոսորագույն երանգ, որը արտահայտում է համասարակշություն տաք և սառը երանգների միջև: 2022թ.-ի Very Peri գույնը բավականին լայն տարածում գտավ դիզայնի տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ինտերիերում, մասնագետները սպասում են, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Viva Magenta-ին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարվա թրենդային գույներն արմատացած են բնության մեջ:  Pantone-ը միշտ ընտրում է այնպիսի գույն, որն ունի մի փոքր շատ առավելություն, քան ներկապնակի այլ գույները, միևնույն ժամանակ առաջարկում են համադրության երանգներ հիմնական գույնի հետ: Այս տարի ևս բացառություն չէր:

Viva Magenta-ն համարձակ գույն է, բայց այն հնարավոր է  նաև կիրառել ինտերիերում բազմաթիվ տարբեր ձևերով: Համարձակ ակցենտները միշտ գեղեցկացնում են ինտերիերը, իսկ այս գույնը այն է, ինչ անհրաժեշտ է կոնտրաստներ ստանալու համար: Կարելի է գույնը օգտագործել  որևէ պատը ընդգծելու, ինչպես նաև կահույքի մեջ կիրառելու համար: Այն կարող է նաև կիրառվել որպես կոնտրաստ երանգ վարագույրների, գորգերի, բարձերի կամ ծաղիկների միջոցով: Viva Magenta-ն, անշուշտ, ջերմ և դրամատիկ երանգ է հաղորդում տան ցանկացած սենյակին:

Անուշ Համբարձումյան
Ինտերիեր դիզայներ