|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պարզվում է` ներկվող Երեւանի որոշ դրվագներ նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի սրտով չեն:
Մասնավորապես` այսօր հրավիրված ասուլիսում ճարտարապետը խոստովանեց, որ, օրինակ, բժշկական համալսարանն իր համար եւս անընդունելի գույնով է ներկված, եւ վստահեցրեց, որ առաջիկայում գույները կփոխվեն:
Ն. Սարգսյանը նշեց, որ այնպիսի մասսայական գործընթաց, ինչպիսին շենքերի ներկումն է, Երեւանում առաջին անգամ է իրականացվում:
«Շատ հնարավոր է, որ գույների մեջ լինեն ոչ ներդաշնակ համակցություններ, բացի այդ` բոլորին չես կարող գոհացնել գույների առումով, տարբեր ճաշակներ կան»,- նշեց ճարտարապետը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի շենքերը ներկելու ծրագիրը կլինի շարունակական, մինչեւ համատիրությունները կայանան եւ հասկանան, որ շենքերի արտաքին բարեկարգումն իրենց խնդիրն է: