|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ցուցադրությունը՝ նվիրված նրա 90-ամյակին:
«Այս ցուցադրությունը յուրահատուկ է նրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն իրեր, որոնք կապված են Փարաջանովի կյանքի և արվեստի հետ։ Սա նաև ժամանակակից նկարիչ Կատի Բոչավարի հայացքն է ռեժիսորի աշխատանքին և գեղարվեստական տարածքին, որը կապված է այլ մարդկանց հետ, նրա ավանդույթները շարունակողների հետ»,- РИА Новости-ին պատմել է ցուցադրության կազմակերպիչ Վյաչեսլավ Շմիրովը։



