Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը: Նիստին ներկա է նաև «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նախքան նիստը սկսելը` նա պատասխանեց լրագրողների հարցերին: Ծառուկյանը նշեց, որ իրենց խմբակցության 31 պատգամավորները եկել են` իրենց պարտքը կատարելու:
«Մարդն անթրաշ, գույնը` սպիտակ, հարգելով թիմին, էսօր եկել ա, բայց ոտի վրա չի կարող կանգնել (նկատի ունի Նապոլեոն Ազիզյանին /խմբ./): Մեր ամբողջ թիմն այստեղ է, դրսից էլ ա մարդ եկել` քրոջը թողնելով դրսում, որ բոլորն էլ տեսնեն, որ ուրիշի սարքածը մեր վրա չգրեն, մեր խոսքը գործ է, մենք ինչ ասել ենք, արել ենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք այսօր ԸՕ-ն կընդունվի, Ծառուկյանն ասաց, որ իրենցից ինչ կախված է` կանեն: «Դա պետք է մեր ժողովրդին, մենք պատրաստ ենք մեր 31 պատգամավորներով կատարել մեր խոստումը, մեր պարտքը»,- շեշտեց նա:
Արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի շանսերին անդրադառնալով` Ծառուկյանն ասաց, որ որոշողը ժողովուրդն է: «Իմ, մեր շանսերը կախված ա մեր ժողովրդից, մեր ժողովրդի ցավը տանեմ, ոնց կմտածեն, որքան կուզեն, այդքան էլ կտան: Մնացածը` մենք համապատասխան հետևողական ենք լինելու: Ես նորից եմ ասելու` քաղաքականությամբ մենք չենք ապրում, որ դրա հաշվին հեղինակություն ու ճանաչում ձեռք բերենք: Մենք ուզում ենք մեր հնարավորության սահմանում մեր կապի շնորհիվ լավ լինի երկրի համար»,- ասաց նա:
Ծառուկյանին դուր չեկավ հարցը` արդյո՞ք նա է գլխավորելու ԲՀԿ ցուցակը: «Ուզում եք` Նապոլեոնը գլխավորի: Ի՞նչն է պատճառը, որ Ծառուկյանը չգլխավորի»,- ասաց նա:
Դիտարկմանը` Դուք գործարար եք, Ծառուկյանն արձագանքեց. «Պարոն վարչապետն ասաց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման: Եթե ես խանգարում եմ, իմ ժողովրդին վնաս եմ բերում, չեմ կարողանում դա իրականացնե, ես կհրաժարվեմ»:
Հարցին էլ` ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում է գործում բայց շատ ԲՀԿ-ականներ ծափահարում են կառավարությանը, նա պատասխանեց, որ այսօր ամբողջ ժողովուրդն է ծափահարում: