կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-30 11:57
Աշխարհ

Ամենասիրած գույնը՝ ծիածան. Քիմ Քարդաշյանի 4-ամյա դստեր առաջին հարցազրույցը

Ամենասիրած գույնը՝ ծիածան. Քիմ Քարդաշյանի 4-ամյա դստեր առաջին հարցազրույցը

Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի 4-ամյա դուստրը՝ Նորթն իր առաջին հարցազրույցն է տվել: Չափահաս մարդու հասունություն ունեցող Նորթի հետաքրքիր պատասխանները մեծ հավանության են արժանացել:

 

-Ո՞րն է եղբայր ունենալու ամենալավ կողմը:

-Նրան խաղալիք բեռնատարներ նվիրելը: Ես նրան մեծ արջուկ տվեցի:

-Ինչպե՞ս է քո ընտանիքը քեզ դիմում:

-Բաբզ (bubs/ baby բառի հոմանիշը):

-Ինչո՞վ ես սիրում պիցցան:

-Միայն պանիր, պանիր, պանիր, ամենուր պանիր:

-Ո՞րն է քո ամենասիրելի հեռուստածրագիրը:

- «Shimmer and Shine»:

-Ո՞րն է քո ամենասիրելի երգը:

-Իմ պապայի «Amazing» երգը: Այն հիանալի է:

-Ինչպիսի՞ն է քո ամենասիրած զգեստը:

-Այն մանուշակագույն է:

-Ո՞վ է Disney-ի` քո ամենասիրելի արքայադուստրը և ինչո՞ւ:

-Ժասմինը, քանի որ ես սիրում եմ նրան:

-Ի՞նչ ես ցանկանում անել քո հաջորդ ծննդյան տարեդարձին:

-Ես ուզում եմ, որ բոլոր արքայադուստրերը գան ինձ մոտ:

-Ո՞վ է քո մտերիմ ընկերը:

-Մամաս:

-Մենք ծառի վրա տներ կառուցե՞նք և հարևաններ լինե՞նք:

-Այո:

-Կարո՞ղ եմ ես մնալ ձեր տանը 4 օրով և ինձ հետ իմ շնիկին բերել:

-Օհ, այո՜:

-Իսկ կարո՞ղ ենք միասին եփելու փարթի կազմակերպել:

-Մենք կարող ենք ծիածանից արքայադստեր թխվածք պատրաստել:

-Եղունգներդ ինքդ ե՞ս հարդարում:

-Այո, շատ լավ եմ հարդարում:

-Ի՞նչ ես պահում պայուսակիդ մեջ:

-Խաղալիքներ, երբեմն էլ ինձ հետ վերցնում եմ շպարի պարագաներ, երբ գնում եմ եկեղեցի:

-Ո՞ր գույնն ես ամենաշատը սիրում:

-Ծիածան: