կարևոր
4081 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-09 18:35
Քաղաքական

Ոստիկանապետի պաշտոնը պետք է լինի ոչ քաղաքական մթնոլորտում․ Սեյրան Օհանյան

Բարեփոխումների հիմնական նպատակը ակնկալվող արդյունքն է։ Այսինքն պետք է նայել առաջ և տեսնել, թե ինչպիսի արդյունք ենք մենք ակնկալում այս բարեփոխումներով , և այդ առումով ուզում եմ քաղաքական մեծամասնությանը ասել, որ ընդդիմությունն ավելի լայն հնարավորություններ ունի։ Նախևառաջ գնահատելու է Ձեր աշխատանքը քաղաքական մեծամասնության, համեմատելու նաև այն արժեքների, այն թերությունների հետ, որ նախկինում են եղել, և առաջարկություններ անելու ապագայի համար։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Արժեքների ձևավորում անելու, արժեքների պահպանման, արժեքների ոտնահարման առումով մենք ավելի շատ բաներ ունենք ասելու։ Ես կխնդրեի  որպեսզի նայեինք առաջ և ընդդիմությանը չփորձենք դասեր տալ, որովհետև մենք չենք գտնվում դպրոցում և չենք գտնվում աշակերտական նստարանի շուրջը և առաջարկում եմ բովանդակային քննարկումներ իրականացնել, որովհետև այստեղ խոսել ընդդիմության խոսքի, ընդդիմության պահվածքի առումով, ես գտնում եմ , որ Դուք ավելի մեծ մտածելու բան ունեք, որովհետև բարեփոխումների նպատակը արդյունավետ կառավարումն է, իսկ արդյունավետ կառավարման արդյունքի մասին, եթե այսօրվա իրավիճակը մենք գնահատենք, կտեսնենք, որ այսօրվա իշխանությունների ոչ արդյունավետ կառավարման արդյունքում է, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադաառնալով Ններքին գործերի նախարարություն ստեղծելուն պատգամավորը նշեց,  որ ամենակարևոր խնդիրը քաղաքացիական, խորհրդարանական վերահսկողությունն է, և այն բոլոր խնդիրների շուրջ, որոնք վերաբերվում են անվտանգությանը, ազգային անվտանգության ռազմավարությանը․

«Այսինքն պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման համար ստեղծված պայմանները։ Երբ նայում ենք առաջ, առաջին հերթին տվյալ ստորաբաժանումները, որոնք մտնելու են Ներքին գործերի նախարարության մեջ, իրենք պետք է ցանկանան բարեփոխումներ և հիմքեր ստեղծել բարեփոխումների համար։ Հետապնդումները, ճնշումները, վիրավորական պահերը զոհվածների ծնողներին, վիրավորական պահերը պատերազմով անցած մարդկանց, մեզ համար անընդունելի է։ Վիճահարույց է նաև այս նախագծում կոչումների շնորհման խնդիրները, որովհետև անհասկանալի է, որ գեներալ-գնդապետի, գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհում է վարչապետը, բայց նրանց ենթակայության տակ գտնվող ոստիկանական զորքերի կոչումը շնորհում է սահմանադրությունը։ Ինչ վերաբերվում է քաղաքացիական վերահսկողությանը, ապա նախարարը պետք է ունենա  քաղաքացիական վերահսկողության նաև մասնագիտական վերահսկողության հնարավորություն։ Ես ընդմիջման ժամանակ զրուցեցի փոխնախարարի հետ, և հասկացա, որ այնտեղ բաժինների ձևավորման խնդիր կա, կառուցվածքի վրա աշխատելու խնդիր ունենք։ Շտաբի պետը առանձնացվել էր Գլխավոր Շտաբը Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող որպես կառավարման մարմին հենց նրա համար, որ զերծ մնա քաղաքական գործողություններից։ Այս առումով, երբ մենք ոստիկանապետին ենթարկեցնում ենք, և ասում ենք դու նախարարի տեղակալն ես, մենք նաև նրա պաշտոնն ենք դարձնում քաղաքական,այն ինչ ոստիկանապետի պաշտոնը պետք է լինի ոչ քաղաքական մթնոլորտում»,- ասաց նա։