Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 16:29
Հասարակություն

Գործընթացի քաղաքական ենթատեքստն ակնհայտ է. Սեյրան Օհանյան

Գործընթացի քաղաքական ենթատեքստն ակնհայտ է. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձանագրում է, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատավարության քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Այս մասին նա հայտարարեց այսօր ընթացող դատական նիստում՝ արտահայտելով իր տեսակետը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դատավորը թույլ չտվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որի փաստաբանը ներկայացրել էր միջնորդությունւ, քաղաքական գնահատականներով հանդես գալ:

«Ակնհայտ է, որ կողմնակալ վերաբերմունք կա: Մենք կարծում ենք, որ քաղաքական հետապնդումն ակներեւ է: Որպես պաշտպանվող կողմ` մենք ասում ենք, որ սա քաղաքական հետապնդման արդյունք է: Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարող դրա մասին ասել: Ինքնաբացարկի վերաբերյալ տեսակետի ներկայացումը կարող է նաեւ քաղաքական բաղադրիչ պարունակել: Չէ՞ որ նա պետք է հիմնավորումներ ներկայացնի: Բացի այդ՝ դատավորի կողմից սահմանված ժամկետները սահմանափակում են արտահայտվելու հնարավորությունը: Եվ դա քաղաքական հետապնդման արդյունք է: Եթե Գեւորգյանն արտահայտվեր, որոշ մարդիկ երեւի կհարցնեին Ձեզ, թե ինչու դա թույլ տվեցիք: Եվ Ձեր գործողությունները քաղաքական հետապնդման շարունակություն են: Մարդկային տեսանկյունից դա սխալ մոտեցում է»,- ասաց Օհանյանը դատավորին: