Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրեցինք, որ «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը հեռացել է իր պաշտոնից: Նրան փոխարինել է նույն թերթում 2006 թվականից աշխատող և թերթի հիմադրման հարցում մեծ ներդրում ունեցած Եդվարդ Դանզիքյանը:
«Ակօս»-ը հրապարակել է Քոփթաշի հրաժեշտի նամակը՝ կրճատումներով.
«Այս հինգ տարիները, որոնք անցկացրել եմ Հրանտ Դինքի և նրա ընկերների՝ 0-ից հիմնած «Ակօս»-ը ղեկավարելով, բոլոր առումներով շատ ուսուցողական, անփոխարինելի փորձ էր: Այս ժամանակահատվածում ծանոթացել եմ մարդկանց հետ, ականատես եղել դեպքերի, թե' լավ և թե' վատ ապրումները ունեցել, որոնք բոլորն էլ ինձ շատ բան տվեցին: Այդ ամենի համար ես շնորհակալ եմ կյանքին:
Թուրքիայի՝ օրեցօր բևեռացող, անչափ սրվող քաղաքական այս մթնոլորտում «Ակօս»-ի պես անկախ, փոքր, սակայն խորհրդանշածներով մեծ, ծանրակշիռ խոսքով, գիտակից և պատվավոր գործող թերթ հրատարակելը դժվար է:
Պետք է խոստովանել նաև` շատ դժվար էր լինել «Ակօս» կամ «Ակօս»-ում լինելը՝ թերթի ամեն ինչը համարվող Հրանտ Դինքի՝ մեզանից խլվելու ձևից և շատերի սրտերում դրա արդյունքում բացված վերքերից հետո, որոնց մոտ սպասումներն ավելի մեծ են:
Ես շնորհակալություն եմ հայտնում նաև Դինք ընտանիքին, ովքեր իրենց հոգևոր աջակցությունը չեն դադարեցրել նաև իմ որոշումից հետո»:
Քոփթաշը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթիեն Մահչուպյանին, ով իրենից առաջ եղել է «Ակօս»-ի խմբագիրը: «Ինձ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար շնորհակալություն եմ հայտնում նրան»,- գրել է նա:
Քոփթաշն իր նամակը ավարտել է հետևյալ տողերով. «Վիլյամ Սարոյանի հեքիաթի գրքերից մեկի անունը, որն ամեն անգամ ընթերցելիս հաճույք եմ ստանում, «Մի գնա, բայց եթե պետք է գնաս՝ «բարև» ասա բոլորին» էր: Բարև բոլորին…»: