Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում եմ՝ դատարանն այսօր իր խոսքը պետք է ասի ու հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի գործը․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից է։
«Ամեն դեպքում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ որոշում է, ՍԴ-ն իր որոշումով ևս մեկ անգամ փաստում է, որ 300.1 հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ»,- նշեց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Մարտի 1-ին առնչվող տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր փառավորվում, երբ ոստիկանների ձեռքից պարագաներ էին վերցնում։
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այս գործով դատապարտվել է, ու այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։