կարևոր
313 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-15 12:15
Քաղաքական

Արարատ լեռան պատկերը տարածքային պահանջ չէ, ուղղակի ՀՀ իշխանությունն ուզում է թուրքերի համար լավ լինի․ Սեյրան Օհանյան

«Հնարավոր է, որ հաջորդ քայլերը լինեն այնպիսին, որ Արարատ լեռան պատկերը հանվի մեր բոլոր խորհրդանիշներից, փաստաթղթերից, կնիքներից»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։

Ըստ Սեյրան Օհանյանի՝  Արարատ լեռն իր մեջ ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ․ «Այն մեր խորհրդանիշն է, խորհրդանշում է մեր պատմական ավանդույթներին հավատարիմ լինելը»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանության նպատակն է այդպես վերացնել մեր ինքությունը, մյուս կողմից էլ՝ «այնպես անել, որ թուրքերի համար լավ լինի»։