կարևոր
3736 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-13 17:28
Քաղաքական

Նորմալ քաղաքական կյանքով ապրելը չի համապատասխանում առաջնագծում տիրող իրավիճակին․ Սեյրան Օհանյան

Եթե նման գործողությունների հավանականություն կա, ապա զինված ուժերի ղեկավարությունը և տվյալ ուղղությամբ հրամանատարական կազմը պետք է ստեղծված իրավիճակից, նաև մարտավարական իրավիճակից եզրակացություն կատարի, որոշումներ ընդունի՝ մարտական հերթապահության բոլոր միջոցառումների կատարման ուղղությամբ։ Պետք է խիստ քողարկում իրականացվեր։ Պետք է ուշադրություն դարձնեին հակառակուրդի նման գործողությունների հավանականությանը։ Ուշադիր զննեին օդային տարածքը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը։ Ծառայությունները պետք է խստացվեին։ Անընդունելի է, երբ որ դու տիրապետում ես իրավիճակին, իսկ հակառակորդը նունիսկ կանխավ է այդ մասին ասում ու դու դրան չես պատրաստվում։ Լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօրվա Ներքին Հանդի Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին։ Նա ընդգծեց, որ Ներքին Հանդի տարածքը, այն ռազմավարական կետերից է, նկատի ունեմ՝ ճանապարհներ, բարձունքներ, ռազմավարական կարևոր կետեր, որ Ադրբեջանը 2020 թ․-ի պատերազմից հետո է ներթափանցել։

«Երբ տեսնում ես ինչով է զբաղված ՀՀ իշխանությունները, իրենց առօրյա կյանքով են ապրում, մասնակցում են տարբեր միջոցառումների, իրենց անգործության համար պարգևավճարներ են ստանում․․․ էլիտայի այս բարձիթողի վիճակը, նորմալ քաղաքական կյանքով ապրելը չի համապատասխանում այն իրավիճակին, որը որ գոյություն ունի առաջին գծում» ,-նշեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում