Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների սիրելի երգը նախկինների, դղյակների ու թալանի մասին երգն է, բայց ըստ նրա՝ նախկինների օրոք այսպիսի բացարձակ ցինիզմով մարդկանց իրավունքները ոտնատակ տալու փաստ չի արձանագրվել, ինչպես հիմա է:
«Ինչո՞ւ հենց այս պահին մեղադրանք առաջադրեցին Արմեն Աշոտյանին, որովհետև այս տղան շատ համարձակ է, տիրապետում է քաղաքական հնարքներին, քաղաքագիտական կայուն գիտելիքներ ունի՝ դատելով նրա բազմաթիվ ելույթներից, և նա Եվրոպայում կբարձրացներ Արցախի՝ ոտնատակ տրված իրավունքների հարցը, որի մասին ինքը հայտարարեց էլ: Սա ամենաշատը ձեռնտու չէ այստեղ՝ Հայաստանի արցախատյացներին և միջազգային ասպարեզում գործող երկերեսանի, ադրբեջանական փողերը վայելող այն գործիչներին, որոնց հետ այս կառավարիչներն ունեն սերտ կապեր: Ես նույնիսկ ողջամիտ կասկած ունեմ, որ փոխադարձ պայմանավորվածությամբ, որպեսզի արգելեն Աշոտյանի մուտքը Եվրոպա և այնտեղ ելույթ ունենալու հնարավորություն չտան, նրանք այսօր արգելեցին Աշոտյանի ելքը Հայաստանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը։ Կրթության զարգացման ծրագրում, թերևս, ամենաառանցքայինն ու ամենաքննարկվածը բարձրագույն կրթությունն է։ Բուհերի խոշորացումն այլևս անխուսափելի է, և ինչպես հավաստիացնում են ծրագրի հեղինակները՝ դա բխում է հենց որակյալ կրթության շահերից․ ռազմավարությամբ հստակ ամրագրված է՝ մինչև 2030 թվականը պետական ֆինանսավորմամբ գործելու է առավելագույնը 8 բուհ։
Սերժ Սրապիոնյանն այն կարծիքին է, որ կրթության զարգացման ծրագիրն ավելի շատ կրթության հուղարկավորության ծրագիր է. «Այստեղ նախապատրաստվում է մեծ թաղում, որի մեռելը լինելու է Հայաստանի՝ բազմաթիվ տասնամյակներ քննություն բռնած կրթությունը: Վաղուց տարածված և հաստատված կարծիք է, որ տգետ մասսաներին ղեկավարելն անհամեմատ ավելի հեշտ է, քան կրթված և գաղափարապես զարգացած մասսաներին: Բուհերի միավորումն էլ ունի այդ նպատակը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում