Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրեթե սպառիչ բնութագրվեց այս կառավարության սարսափելի թշնամական վերաբերմունքը, սպառիչ բնութագրվեց այն աղետալի վիճակը որում հայտնված ենք, դրանց պատճառներն ու հետևանքները։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Այս վիճակի մեջ հայտնվեցինք այն օրից, երբ մարդամեկը հայտարարեց, որ ինքը Ղարաբաղի խնդրով զբաղվելու մանդատ չունի, սկսվեց այն օրվանից, երբ սրանցից մեկը, հոպոպազգիներից մեկը, որը սովոր է ձուն դնել ուրիշի բներում և իրենից եկած գարժահոտությւոնը վերածվում է բնին, խոսում է պետականությունից, ահա այս տեսակի խոստովանությունից, որ Հայաստանը իր անվտանգությունը չի կարող ապահովել, ո՞նց կարող է Արցախի անվտանգությունը ապահովել։ Սա ուղիղ թշնամուն խոստովանություն է, որ մենք մերկ ձեռքերով կանգնած ենք, պարանոցներս ձգած կանգնած ենք յաթաղանը բեր քաշիր մեր պարանոցներին։ Այդ օրվանից մենք գնում էինք դեպի պարտվողական պայմանավորված պատերազմի։ Այդ օրվանից փակում էինք Բերձորի ճանապարհը և մեր 120 հազար հայրենակիցներին ոդատապարտում էինք ստույգ մահվան։ Եթե այդ միջանցքը բացվեց հիմա քա՞նի Ղարաբաղցի կմնա այնտեղ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս չարիքն է, որ բերել է հասցրել անկախ Արցախին այս վիճակում, անկախ Հայաստանին մուրացիկի վիճակում։
Ըստ նրա՝ շան գլուխը թաղված է Հայաստանում։