կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 14:59
Քաղաքական

Սնուփ Դոգ անունով երգչի համերգն իր տեսակի մեջ «Հուսանք ու զանգ» ներկայացումն է, դրա կարիկատուրան. Սերժ Սրապիոնյան

Սնուփ Դոգ անունով երգչի համերգն իր տեսակի մեջ «Հուսանք ու զանգ» ներկայացումն է, դրա կարիկատուրան. Սերժ Սրապիոնյան

5 տարի շարունակ մեզ ներարկում էին, թե՝ դու ես քո մարմնի տերը, ո՛չ ընտանիքին, ո՛չ բանակին, ո՛չ Հայրենիքին։ Դպրոցներից հեռացնում էին Հայոց եկեղեցու պատմություն առարկան ու երեխաների մեջ սերմանում սանձարձակություն, այլանդակություն եւ այլն ու բնական է, որ այս ամենի տրամաբանական շարունակությունը պետք է լիներ, միլիոնավոր դոլարներ ծախսելով, այստեղ բերել թվարկածս բոլոր հատկանիշներն իր մեջ ամբողջացրած ինչ – որ թմրամոլի, ով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ կզվարճացնի երիտասարդներին, այդ ընթացքում՝ քարոզելով նրանց իր դավանած այլանդակ արժեքները, օրինակ՝ թմրամոլությունը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
 
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն այսօր ավելի քան 6 միլիոն դոլար հատկացրեց ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
 
Սերժ Սրապիոնյանը նկատում է՝ եթե մի խունտա, որը տիրապետում է Հայոց իշխանական գրեթե բոլոր լծակներին, ի սկզբանե, ծանրագույն հարված է հասցնում մեր պատմությանը՝ դպրոցներում ներդնելով այնպիսի պատմության մի ծրագիր, որը Թուրքիայում, անգամ, չէին համարձակվի առաջարկել, եթե Հայոց Ցեղասպանությունը սրանք համարում են ողբերգական դեպքեր, ինչպես հարյուր տարի շարունակ քարոզել են Թուրքիայում, այսքանից հետո, ինչպե՞ս կարող է այստեղ չբերեն ամենաայլանդակին, որին հռչակում են աշխարհառչակ, թեև դեռ պետք է պարզել, թե աշխարհի ո՞ր հատվածում և ո՞ւմ համար է այդ երգիչը համարվում մեծահռչակ,-ասում է գրականագետը։
 
Ինչո՞ւ համար են իշխանությունները Հայաստան  բերում թմրամոլության քարոզով հայտնի մի երգչի, հարցադրում է կատարում Սերժ Սրապիոնյանն ու պատասխանում, որովհետև պատրաստվում են քաղաքային իշխանության ընտրություններին և, իրենց հայտնի բոլոր միջոցներով, պետք է հաղթնակ տոնեն.«Սրանք Երևանի քաղաքապետի ընտրություններին պատրաստվում են այնպես, ինչպես Խորհրդային միության տարիներին  կպատրաստվեին Ստալինինգրադի ճակատամարտին։ Սրանք շատ լավ են հասկանում, որ եթե ընդդիմությունը մտավ  պայքարի մեջ, ապա չի բացառվում այնպիսի ֆորս մաժորային իրավիճակ ստեղծվի, որ իրենք մեծամասնություն չկազմեն Երևան քաղաքի քաղաքապետարանում, իսկ սա կնշանակի իրենց իշխանության ավարտը։ Այսինքն, սրանք պատրաստվում են հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում նաև՝ միլիոններ ծախսելով, իրենց ասած այդ հանրահռչակ, բայց թմրամոլ երգչին այստեղ բերելով։ Իսկ տեղյա՞կ եք, թե ի՞նչ է կատարվում թուրքական մամուլում՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների թեմայով…Երևի Էրդողանի ընտրությունն այնքան չէր հետաքրքրել թուրքերին, ինչքան Երևանի քաղաքապետի ընտրություններն են անհանգստացրել սրանց թուրք քարդաշներին, որովհետև խոստումներ կան տրված, որոնք սրանք պետք է կատարեն, քանի դեռ իշխանության ղեկին են։ Քաղաքապետի ընտրություններում պարտությունը կլինի սրանց հեռացման մեկնարկը, որը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Հետևաբար, 6 մլն. դոլարն ի՞նչ է, որ չտան ու մի համերգ չկազմակերպեն, որն, իրենց կարծիքով, պետք է նպաստի իրենց վերարատադրմանը։ Հետո՝ այդ գումարը հո իրե՞նք չեն տալիս, իրենց թուրք տերերն են պատվիրել, գումարն էլ՝ նրանք են տալիս…»,- ասում է Սերժ Սրապիոնյանը։
 
Այսպիսով, ըստ բանախոսի, այսօրինակ ցածրաճաշակ համերգներով հերթական հարվածն է հասցվում հայկական գիտակցությանն, ինքնությանն ու ազգային խառնվածքին. «Հիշենք, թե ինչպես այս իշխանությունները մեկնարկեցին իրենց, այսպես կոչված, մշակութային քաղաքականությունը՝ «Հուսանք ու զանգ»-ով։ Ահա Սնուփ Դոգ անունով երգչի համերգն էլ իր տեսակի մեջ մի յուրատիպ «Հուսանք ու զանգ» է, դրա կարիկատուրան, որ նախատեսված է ավելի մեծ մասսաների համար, անհամեմատ ավելի շատ գումաների մսխմամբ, ասում է գրականագետը. «Արդեն որևէ կասկած չկա, որ այս մարդիկ՝ բոլորն անխտիր, գործակալներ են, որ առաջնորդվում են համապատասխան հետախոզական կառույցների ցուցումներով կլինի՝ MI6-ի, Թուրքիայի գաղտնի հետախուզական ծառայության, թե իսրայելական, արդեն, էական էլ չէ։ Միակ նպատակն այս տարածաշրջանից ոչ միայն Հայաստան պետությունն այլ նաև հայ ժողովրդին ամբողջությամբ վերացնել է, իսկ գործընթացն սկսվել է Արցախի 120.000 մեր հայրանակիցներին ոչնչացնելով»,- ամփոփելով զրույցն ասում է գրականագետ Սերժ Սրապիոնյանը։

Աղբյուր` Փաստինֆո