կարևոր
2227 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-23 20:10
Քաղաքական

Սա ավագանու ընտրություն չէ, սա Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է. Սերժ Սրապիոնյան

Ոչ մի անգամ մայրաքաղաքը այսպիսի ընտրություն չի ունեցել, սրա զուտ ավագանու ընտրություններ չեն: Այս մասին  «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի հանրահավաքին ասաց գրականագետ, «Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ Սերժ Սրապիոնյանը: 

Սրապյոնյանի խոսքով՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր սրբությունները։ Պապենական գիտակցությունից եկած սրբությունները ոտնատակ են տրվել վերջին երեք տարում՝ եկեղեցին, հայոց գիրը, հայոց ազգասիրությունը, հերոսապաշտությունը, մշակութային արժեքները։ 

«Մեզնից խլել են միասնականության գաղափարը, պետք է վերականգնենք: Սա ավագանու ընտրություն չէ, սա Հայաստանի և Արցախի անվտանգության հարցն է»,- նշեց Սրապիոնյանը։