Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի/ KfW/ «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ղեկավար Անդրեաս Վեյցելի, KfW բանկի ներկայացուցիչ Թոմաս Այզենբախի և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ մեծածավալ աջակցության համար և նշել, որ համագործակցությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտություն կա:
Հանդիպմանը քննարկվել են ծրագրային ընթացիկ հարցեր: Նախարար Մինասյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման քաղաքականության միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությանը: Անդրեաս Վեյցելը շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների մանրամասն ներկայացման համար` նշելով, որ Հայաստանի հետ համագործակցությունը միշտ կարևորել են և ներկայում նախապատրաստում են երրորդ սերնդի ծրագիր՝ «Կենսաբազմազանության աջակցության ծրագիր Հայաստանում» աշխատանքային անվանումով, որը կընդլայնի համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանությունը, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների կայուն կառավարման համակարգերի հետագա բարելավումն ու զարգացումը:
ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է փոխգործակցության ընդլայնումը, նշել, որ գերատեսչությունն ամբողջությամբ պատրաստ է շարունակելու աշխատանքները և առաջիկայում արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի հարավային տարածքներ, մասնավորապես, Զանգեզուրի կենսոլորտային համալիր համատեղ այցելելու ուղղությամբ, ուր և տեղում կանդրադառնան ծրագրի մանրամասներին: