|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 9-ին՝ պարտության ու ամոթի այս օրը, Հայ դատի համակարգը խորհրդանշական մեծ հաղթանակ ունեցավ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի և Հայ դատի Փենսիլվանիայի տեղական հանձնախմբի ամիսներ տևած ջանքերի արդյունքում, ինչպես նաև համախոհ համայնքային կազմակերպությունների աջակցությամբ, խափանվել է ազգությամբ թուրք, Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ Մեհմեդ Օզի ընտրվելը որպես ԱՄՆ սենատոր։
Մեհմեդ Օզի ընտրությունը խափանելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ամենօրյա ռեժիմով աշխատել է շուրջ կես տարի։ Օզը անցել էր ընտրությունների երկրորդ փուլ և նրա հաղթանակն իրական գլխացավանք կդառնար Ամերիկայի հայ համայնքի և առհասարակ հայ-ամերիկյան հարաբերությունների համար։
Ի դեպ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտություն է կրել նաև Կոնգրեսում թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբի նախագահ Սթիվ Շաբոթը․․․։
Գևորգ Ղուկասյան
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու