կարևոր
742 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 10:55
Քաղաքական

Այս առաջընթացը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնյակ հազարավոր համակիրների անխոնջ աշխատանքի արդյունք է․ Գևորգ Ղուկասյան

Այս առաջընթացը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի տասնյակ հազարավոր համակիրների անխոնջ աշխատանքի արդյունք է․ Գևորգ Ղուկասյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է․

«Այսօր Ֆրենք Փալոնը մի գրառում է կատարել, առ այն որ ԱՄՆ պետքարտուղարությունից պատասխան է ստացել, ըստ որի Վաշինգտոնը «ճիշտ ուղղությամբ քայլ է կատարել»՝ արցախահայության վերադարձի, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության և ռազմագերիների ազատ արձակման համատեքստում։ 

Այս առաջընթացը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, ավելի քան 50 նահանգներում վերջինիս տասնյակ հազարավոր համակիրների անխոնջ աշխատանքի արդյունք է՝ անկախ ներքին ու արտաքին անբարենպաստ հանգամանքներից, որոնք ենթակա են փոփոխությունների… 

Հպարտանում եմ ձեզնով, սիրելի՜ ընկերներ…»։