|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի ու պարտության ուրվականը։ Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր՝ հզոր և ուժեղ Հայաստանի էջը»,- հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված քաջ Նազարն այս օրերին պտտվում է քաղաքներով ու գյուղերով ու անընդհատ նույն միտքն է արտահայտում․ «Եթե ժողովուրդը ցանկանա ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ»։ Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց մենք ջունգլիներում չենք ապրում, և մեր երկրում անարխիա չի լինելու։ Մեր երկրում լինելու է արդարադատություն։ Թուրքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն պրծնելու։ Նրանք պետք է պատասխան տան շուռնուխցի Արարատին՝ իր տունը կորցնելու համար։ Պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետր կորստի համար, Շուշիի ու Հադրութի համար, մեր 5 հազար զոհերի համար։ Այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն, և բոլորը պետք է պատասխան տան իրենց կատարածների համար, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։