|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Մեր թշնամիները իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով:
Բավ է սին դատողություններ անենք, թե իրականում ով դադարեցրեց այս կամ այն ռազմական ներխուժումը: Վերջին հաշվով, եթե կա մի արտաքին ուժ, ով ի զորու է դադարեցնել, ապա նույնպես կարող էր նաև նախապես կանխել: Ապավինենք մեր սեփական ուժերին և վարենք խելամիտ, ոչ թե խելացնոր արտաքին քաղաքականություն:
Խոնարհումս ազատագրական պայքարի բոլոր նահատակներին, համբերություն, ուժ ու կորով իրենց ծնողներին ու մերձավորներին, նոյեմբերի 9-ը պատմության մեջ չի մնալու, որպես ամոթի ու պարտության օր, այո՝ «Տաճարը հաղթելու է փողոցին» ...»։