կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-05 23:23
Տարածաշրջան

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հիանալի ձեռքբերում ունեցավ. Գ. Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հիանալի ձեռքբերում ունեցավ. Գ. Ղուկասյան

Քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը գրում է.

«ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը հիանալի ձեռքբերում ունեցավ։
 
Քիչ առաջ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարեց, որ Կանադան կասեցնում է ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի արտահանումը Թուրքիա։
 
Անցնող օրերի ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից հետևողականորեն բարձրացվել է այն հարցը, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվող թուրքական ԱԹՍ-ների արտադրության ժամանակ օգտագործվել են կանադական սենսորային դետալներ։ Հանձնախումբը կանադական կառավարությունից պահանջում էր դադարեցնել ռազմական նշանակության արտադրանի արտահանումը Թուրքիա՝ այս արշավում ներառելով կանադական հասարակական-քաղաքական լայն շրջանակների։
 
Պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի արդյունքում պահանջը լիովին բավարարվեց»։