կարևոր
5293 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-04 13:15
Հասարակություն

20-րդ դարի օսմանյան ժամանակաշրջանի անատոլիացի նշանավոր բժշկուհիները

20-րդ դարի օսմանյան ժամանակաշրջանի անատոլիացի նշանավոր բժշկուհիները

Մինչ Երկրորդ սահմանադրական միապետության ժամանակաշրջանում արագացած արդիականացման շարժումները քննարկում էին, թե արդյոք կանայք հասարակության ակտիվ մասն են, նույն հասարակության մեջ ապրող հայ, հրեա և հույն համայնքների աղջիկները արտասահմանում կրթություն սկսելով և այնպիսի մասնագիտություններով, ինչպիսիք են բժշկությունը, դեղագործությունը և բուժքույրական գործը, որոնք հասարակությանն ամենաշատն էին պետք, դիպլոմներ ստանալուց հետո վերադառնում էին իրենց երկիր։ Մեր այս աշխատանքում ուսումնասիրվում են օսմանահպատակ դոկտ. Զարուհի Սերոփե Քավալջյանի, դոկտ. Օֆելյա Ա Նարգարյանի և դոկտ. Ամելիա Ֆրիշի բժշկական կրթություն ստանալու և երկիր վերադառնալուց հետո իրենց ստացած կրթությունը յուրաքանչյուր օսմանցու իրավունքների համար օգտագործելու ուղղությամբ գործադրված ջանքերը։

Օսմանյան կայսրության առաջին բժշկուհի դոկտ. Զարուհի Սերոփե Քավալջյանը

Դոկտ. Զարուհի Սերոփեի հայրը՝ դոկտ. Տիգրան Գրիգոր Քավալջյանը, 1875 թ․ ապրիլին ավարտել է Բոստոնի բժշկական դպրոցը՝ Ամերիկայի ամենահին բժշկական դպրոցներից մեկը և վերադարձել հայրենի քաղաք՝ Ադափազարը և մինչև իր մահը՝ 1915 թիվը, զբաղվել է բժշկությամբ և ուսուցչությամբ։

Դոկտ. Տիգրան Քավալջյանը հայտնի է որպես բժշկության մեջ «հոմեոպատիայի» պրակտիկան պաշտպանող բժիշկ։

Նախնական և միջնակարգ կրթությունն ստանալով վերոհիշյալ դպրոցում՝ Զարուհին 1898 թ-ից մեկ տարի դասավանդեց նույն դպրոցում, ապա 1899-ին, քանի որ ժամանակի պայմանները թույլ չէին տալիս աղջիկներին հետագա կրթություն ստանալ, Ամերիկյան քոլեջի իր ուսուցիչների և իր ընտանիքի աջակցությամբ ուղարկվեց Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Չիկագո, ԱՄՆ, և 1903 թ․ ավարտեց «Բժիշկների և վիրաբույժների քոլեջ» ուսումնական հաստատությունը՝ վիրաբույժ դառնալով։

Դոկտ. Զարուհին երկիր է եկել ոչ թե որպես բժիշկ, այլ որպես մանկաբարձի մասնագիտությանը տիրապետող անձ։

Երբ 1903 թ․ դոկտ․ Զարուհի Սերոփե Քավալջյանն ավարտեց կրթությունը և ցանկացավ վերադառնալ Օսմանյան կայսրություն, ԱՄՆ-ից ստացած անձնագիրը նրա համար խնդիր դարձավ, և երկիր մուտք գործելու համար նա ապացուցեց, որ իր ընտանիքը Ադափազարըի հայտնի ընտանիքներից է, և շրջանի հայ բողոքական համայնքի նախագահությունից պահանջված փաստաթղթերով ստիպված էր ապացուցել, որ իրենք ներկայում բնակվում են նույն վայրում, ու հայտարարելուց հետո, որ նա օսմանահպատակ է, նրան թույլ տվեցին վերադառնալ հայրենի քաղաք՝ Ադափազարը՝ որպես «հիվանդանոցի մանկաբարձուհի»։

Դոկտ. Զարուհի Սերոփեն, օգտվելով հոր ունեցած հնարավորություններից, թեկուզ գաղտնի, մասնավոր ոլորտում, միայն որպես օգնական կարողացավ զբաղվել բժշկի իր մասնագիտությամբ։

Աբդուլ Համիդ II-ի օրոք Օսմանյան կայսրությունում կանանց համար գրեթե անհնար էր բժշկությամբ զբաղվել, իսկ տղամարդկանց պարագայում, եթե նրանք բժշկական կրթություն էին ստացել արտասահմանում, պահանջվում էր ներկայացնել Բժշկական խորհրդի համաձայնության վկայական: Երբ նկատի ենք ունենում, թե ինչ քաղաքական, սոցիալական, տնտեսական դժվարություններով լի գործընթացի մեջ էր գտնվում Օսմանյան պետությունը, զարմանալի է թվում, որ մինչև իսկ պատերազմական տարիներին, երբ բժիշկների կարիքն ամենաշատն էր զգացվում, այդ ժամանակաշրջանի Ստամբուլի Բժշկության կայսերական ընկերությունն անգամ բժշկուհի Զարուհի Քավալջըյանին չի հրավիրել իր ժողովներին, այդ անտեսումը տևել է շուրջ 15 տարի, և ի վերջո կին բժիշկներին, թեև որոշակի սահմանափակումներով, թույլատրել են աշխատել առողջապահության որոշ ոլորտներում։

Երբ նրա հայրը կաթվածահար եղավ և անկարող էր աշխատել, դուստրը՝ Զարուհի Քավալջյանը, հոր հիվանդներին իր խնամակալության տակ վերցրեց և շարունակեց իր գործունեությունը Ադափազարըում և նրա շրջակայքում։

Նա երբեք չհրաժարվեց բժշկությունից և մինչև 1952 թ․ հիշյալ դպրոցում դասավանդեց կենսաբանություն, ֆիզիոլոգիա և գիտություն՝ մեծ դեր ունենալով շրջանավարտ աղջիկների բժշկության ընտրության և նույն դպրոցում բժշկական բաժին բացելու գործում: Շարունակեց ծառայել թուրք հասարակությանը՝ որպես հայտնի բժիշկ Սկյուտարում և շրջակա թաղամասերում։ Բժշկուհին մահացավ 1969 թ․ հունիսի 30-ին 92 տարեկան հասակում, և թաղվեց քրոջ կողքին՝ Ֆերիքյոյի հայկական գերեզմանատանը։

Օֆելյա Ներկարարյան՝ բժիշկ և սցենարիստ

Դոկտ. Օֆելյա Ա․ Ներկարարյանը՝ մեկ այլ օսմանահպատակ հայուհի, ում ստացած կրթությունը նմանություններ ուներ Զարուհի Քավալջյանի կրթության հետ, ծնվել է 1882 թ․ ապրիլի 10-ին՝ Ադափազարըում։ 1897 թ․ իր ուսուցիչների օգնությամբ բժշկական կրթություն է սկսել ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, իսկ 1903 թ․ ավարտել է դպրոցը բժիշկի կոչումով։

Նույն դասարանում է սովորել Ստամբուլում ծնված բժշկուհի Աղավնի Գյուլբենկյանը, ում մասին մանրամասն տեղեկություններ չունենք, և 1903 թ․ 42 հոգու հետ ավարտել է նույն դպրոցը։

Ամերիկայում կրթությունն ավարտած երիտասարդ բժշկուհի Ներկարարյանը Ստամբուլ վերադառնալուց կարճ ժամանակ անց ամուսնանում է դոկտ․ Տիգրան Պետրոս Քասափյանի հետ, ում հետ որպես բժիշկ աշխատել է Ստամբուլում և Իզմիրում, սակայն դոկտ. Ներկարարյանը և դոկտ. Զարուհին ծագած խնդիրները կարողացել են լուծել և բժշկությամբ զբաղվել միայն իրենց ամուսնու՝ դոկտ. Պետրոս Քասափյանի կողքին։

Օսմանյան կայսրությունում գրանցված առաջին կին բժիշկը Էդիրնեի հրեա Ամալյա Ֆրիշն էր։

1880 թ․ դոկտ. Յոզեֆ Ֆրիշի՝ Հունգարիայից Էդիրնե ներգաղթելուց երկու տարի անց՝ 1882 թ․ նոյեմբերի 10-ին, ծնվեց նրա դուստրը՝ Ամելյա Ֆրիշը, ով Օսմանյան կայսրության առաջին բժշկուհիներից էր։ 1901 թ․ կրթությունն ավարտելուց հետո, ընտանիքի և դպրոցի ուսուցիչների խորհրդով ոչ թե Ավստրիա գնաց բժշկություն սովորելու, այլ Շվեյցարիա, որտեղ 1907 թ․ ստացավ ընդհանուր բժիշկի դիպլոմ։

Դրանից հետո նա իրավունք ստացավ Վիեննայում ստանալ մանկաբարձության և գինեկոլոգիայի վկայական՝ 1908 թ Ցյուրիխում պատրաստած թեզով։

Այս ամենից հետո նա աշխատել է Վիեննայի համալսարանի երկրորդ գինեկոլոգիական կլինիկայում, որտեղ զարգացրեց իր փորձը մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում: Այն շրջանը, երբ դոկտ․ Ամելյա Ֆրիշը սկսեց ծառայել ավստրիական հիվանդանոցում, համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ Օսմանյան կայսրությունում ընթանում էր ամենադժվար քաղաքական գործընթացներից մեկը։

Նա դարձավ Ստամբուլում պաշտոնապես գրանցված միակ կին բժիշկը Տուբերկուլյոզի դեմ պայքարի ասոցիացիայի, որը հիմնադրվել է 1903 թ և հետագայում շարունակել է իր գործունեությունը Թուրքիայի Հանրապետությունում։

1918 թ. հոր մահով և միաժամանակ Օսմանյան մայրաքաղաքի օկուպացմամբ պայմանավորված, առերեսվելով Դաշնակից ուժերի ճնշմանը, նա 1919 թ․ մոր հետ վերադարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, և 1923-ին, երբ այն ժամանակվա կառավարությունը նրան թոշակ նշանակեց, նա որոշ ժամանակ շարունակեց աշխատել որպես ատամնաբույժ։ Դոկտ. Ամելյա Ֆրիշը կյանքի վերջին տարիներն անցկացրեց հոգեբանական խնդիրներով և 1941 թ․ հունվարի 20-ին մահանալով՝ թաղվեց Բուդապեշտի Կոսմո հրեական գերեզմանատանը։

https://onedio.com/haber/20-yuzyilda-anadolu-topraklarinda-yetisen-osmanli-doneminin-onemli-tip-kadinlari-1100096

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net/am