| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 4549 դիտում,
        
            4549 դիտում,  2 ամիս առաջ - 2025-08-01 12:50
            2 ամիս առաջ - 2025-08-01 12:50  
         
                
            ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է․
«Ստեփան Սամվելյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է իր պաշտպանյալի առողջական դրության ծայրահեղ վիճակի մասին։
Հայտնում եմ, որ գրություններով դիմել եմ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ ակնկալելով գործուն քայլեր և արագ արձագանք։
Ինչպես հայտնի է, 1 շաբաթ առաջ կալանավորվել է Ստեփան Սամվելյանը։ Վերջինս մեղադրվում է Արամ Զավենի Սարգսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ, այնինչ, թույլ է տվել իրեն անել ընդամենը հրապարակային արտահայտություններ։
Ստեփան Սամվելյանի առողջական դրությունը ժամ առ ժամ վատթարանում է։ Սամվելյանը տարել է գլխուղեղի կաթված, որի հետևանքները չեն անցել։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սամվելյանը վերջին օրերին չի կարողանում անգամ քայլել և խոսել։
Անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն մասնագիտացված բժիշկների կողմից, ինչը, քրեակատարողական հիմնարկներում իրականացնելն անհնար է։
Նշեմ, որ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց թվում եմ նաև ես, միացել ենք ստորագրահավաքի, որով կոչ ենք անում իրավապահներին, պատկան ատյաններին՝ փոխելու Սամվելյանի խափանման միջոցը և նրան քրեակատարողական հիմնարկի փոխարեն անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու։
Պետք է անել ամեն ինչ վատագույն սցենարից խուսափելու համար։ Կրկնում եմ, գործ ունենք մարդու կյանքի հետ»։