|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թեհրանն ԱՄՆ-ից փոխհատուցում է ակնկալում՝ իր միջուկային օբյեկտների ռմբակոծության հետևանքով պատճառված վնասի դիմաց։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Financial Times-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ 12-օրյա հակամարտության ընթացքում և դրանից հետո նա խոսել էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ, ով առաջարկել էր վերսկսել միջուկային բանակցությունները։
«Նրանք պետք է բացատրեն, թե ինչո՞ւ են մեզ հարվածել… բանակցային գործընթացի կեսին, և երաշխավորեն, որ դա այլևս չի կրկնվի։ Նրանք պետք է փոխհատուցեն պատճառված վնասը… Բանակցությունների ճանապարհը նեղ է, բայց այն փակ չէ։ Ես պետք է համոզեմ իմ ղեկավարությանը, որ եթե մենք մտնենք բանակցությունների մեջ, մյուս կողմն իսկապես տրամադրված կլինի փոխշահավետ համաձայնության հասնելուն», - հավելել է Արաղչին։