Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Թուրքիայի ՊՆ նախարարը IDEF 2025-ի շրջանակներում ընդունել է նաեւ Մալիի գլխավոր շտաբի պետին Մալիի պաշտպնության նախարարության գլխավոր քարտուղարին եւ Ինդոնեզիայի ցամաքային զորքերի հրամանատարին։ Թուրքիայի Ազգային պաշտպանության փոխնախարարն էլ, իր հերթին, բանակցություններ է վարել Զիմբաբվեի պաշտպանության եւ վետերանների հարցերով նախարարի տեղակալի հետ։
Թուրքիայի եւ Գամբիայի միջեւ հարաբերությունները բնութագրվում են դիվանագիտական կապերի առկայությամբ, տնտեսկան համագործակցությամբ եւ Գամբիայի զարգացման գործում Թուրքիայի աջակցությամբ: Թուրքական «Մաարիֆ» հիմնադրամը Բանջուլում բացել է տարրական եւ միջազգային դպրոցներ, ինչպես նաեւ կրթաթոշակներ են տրամադրվում գամբիացի ուսանողներին Türkiye Scholarships ծրագրի շրջանակներում: Թուրքական համագործակցության եւ համակարգման գործակալությունը (TİKA) Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում գրասենյակ է բացել` ծրագրերը համակարգելու համար:
Թուրքիայի շահերն այս պահին
Անկարան նոր շուկաներ է փնտրում Աֆրիկայում ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանման համար, որում վերջին տարիներին զգալի ներդրումներ է կատարել: Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տվյալներով` ավելի վաղ Թուրքիան երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Տանզանիայի, Սուդանի, Ուգանդայի, Բենինի եւ Կոտ դ'Իվուարի հետ`արդյունաբերական արտադրության, սպառզինության եւ ռազմական տեխնիկայի գնման եւ սպասարկման ոլորտում համագոծակցության, ինչպես նաեւ տեխնիկական եւ նյութտեխնիկական աջակցության, մասնագիտացված ոլորտներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ`դրանով իսկ նոր շուկաներ բացելով թուրքական պաշտպնական ընկերությունների համար: Փորձագետները կանխատեսում են՝ մոտ ապագայում Աֆրիկան կարող է դառնալ Թուրքիայի համար սպառազինությունների վաճառքի մեծությամբ երրորդ շուկան։
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի