կարևոր
1909 դիտում, 21 ժամ առաջ - 2025-07-31 20:52
Քաղաքական

Ստեփան Սամվելյանի վիճակը ՔԿ-ում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու. փաստաբան

Ստեփան Սամվելյանի վիճակը ՔԿ-ում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու. փաստաբան

Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի վիճակը Քննչական կոմիտեում կտրուկ վատացել է, ժամանել է շտապօգնություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու։ Այս մասին ահազանգում է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանի խոսքով, Սամվելյանը չի կարողանում անգամ քայլել և խոսել: Ըստ Փոստանջյանի, ակնհայտ է, որ Սամվելյանի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում, և կալանքն ու առողջական վիճակը անհամատեղելի են:

Հիշեցնենք, որ Ստեփան Սամվելյանը կալանավորվել է 6 օր առաջ՝ Արամ Զավենի Սարգսյանի դեմ իբրև մահափորձ կազմակերպելու գործով, այնինչ, խոսքը վերաբերում է վերջինիս կողմից հնչեցված հրապարակային արտահայտություններին:

Հասարակական-քաղաքական գործիչներ կոչ են անում իրավապահներին, պատկան ատյաններին՝ փոխել Սամվելյանի խափանման միջոցը և որպես առաջին քայլ՝ նրան քրեակատարողական հիմնարկի փոխարեն անհապաղ հիվանդանոց տեղափոխել՝ ստանալու անհրաժեշտ բուժօգնություն։

1. Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,

2. Հրանտ Բագրատյան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,

3. Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

4. Զարուհի Փոստանջյան փաստաբան,

5. Քրիստինե Վարդանյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր,

6․ Գառնիկ Դանիելյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր,

7. Արթուր Մուրադյան ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

8. Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

9. Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,

10. Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,

11. Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ,

12. Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ,

13. Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ,

14. Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր,

15. Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ,

16. Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ,

17. Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ,

18. Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու,

19. Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող,

20. Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ,

21. Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ,

22. Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ,

23. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ,

24. Ալեքսանդր Մելքումյան լրագրող,

25․ Անժելա Թովմասյան  «Հայելի ակումբ»-ի տնօրեն, գլխավոր խմբագիր,

26․ Ռուզաննա Սեփանյան «armlife am»-ի գլխավոր խմբագիր,

27․ Անի Գևորգյան «Newday am»-ի գլխավոր խմբագիր,

28․ Գոհար Հակոբյան «Առավոտ օրաթերթ»: