կարևոր
922 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 11:17
Հասարակություն

Զանգեզուրից մինչեւ Դավթի միջանցք. գլոբալ առեւտրի լուռ վերաձեւումն ու Իրանի հետ պատերազմի ճանապարհը

Զանգեզուրից մինչեւ Դավթի միջանցք. գլոբալ առեւտրի լուռ վերաձեւումն ու Իրանի հետ պատերազմի ճանապարհը
Աշխարհի փոփոխվող աշխարհաքաղաքական շախմատային դաշտում քիչ գործընթացներ են այնքան նշանակալից եւ միեւնույն ժամանակ այնքան անբավարար լուսավորված, որքան երկու միջանցքների` Զանգեզուրի եւ Դավթի միջանցքի ի հայտ գալը: Հարավային Կովկասից մինչեւ Հյուսիսային Իրաք ձգվող այս նախագծերը սոսկ ենթակառուցվածքներ չեն, դրանք աշխարհաքաղաքական նոր կարգի գործիք են: Խոսքը ոչ միայն գլոբալ առեւտրի եւ էներգետիկ հոսքերի վերաձեւակերպման, այլեւ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ռազմավարական լանդշաֆտի վերակառուցման մասին է:

Զանգեզուրի միջանցք. Իրանի արեւելաարեւմտյան կապուղու խզումը

Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է հայկական Սյունիքի մարզով, նախատեսված է որպես ցամաքային կամուրջ, որը կապում է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջեւանին, այնուհետեւ` Թուրքիային: Թուրքիայի եւ Իսրայելի կողմից աջակցվող, ինչպես նաեւ արեւմտյան էներգետիկ շահերով հզոր խթանված այս միջանցքն արդյունավետորեն դուրս է բերում Իրանին տարածաշրջանի առանցքային տարանցիկ ուղիներից`խաթարելով նրա աշխարհաքաղաքական նշանակությունը Արեւելաարեւմտյան Մետաքսի ճանապարհին:

Ռազմավարական էներգետիկ շրջանցում. Զանգեզուրի նախագիծը սերտորեն կապված է էներգետիկ տարանցման հետ: Այն թույլ է տալիս Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի գազը Եվրոպա հասնել Թուրքիայի միջոցով` շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը:

Իրանի տնտեսական խեղդում. ավելի վաղ Չինաստանի «գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Ռուսաստանի հյուսիս-հարավային միջանցքը հենվում էին Իրանի վրա: Այժմ ապրանքային հոսքերը շրջանցում են այն` Իրանը մեկոսացնելով Եվրասիական կարեւորագույն շուկաներից:

Իսրայելի եւ ՆԱՏՕ-ի ազդեցությունը.Իսրայելի ռազմական եւ հետախուզական ներկայությունն Ադրբեջանում զգալիորեն աճել է: Միջանցքը հետախուզական տվյալներ հավաքելու հնարավորություն է բացում նաեւ ապագայում` Իրանի հյուսիսային սահմանին բազաներ տեղակայելու համար:

Դավթի միջանցքը. թիկունքային սպառնալիք Իրանի արեւմտյան թեւում

Եթե Զանգեզուրի միջանցքն ապակայունացնում է Իրանը հյուսիսից, ապա Դավթի միջանցքը, որը նշանակում է օկուպացված Պաղեստինից Հորդանանով եւ Սիրիայով դեպի Իրաք նոր ցամաքային երթուղի, երկակի դեր է կատարում` լոգիստիկ եւ ռազմական:

Իսրայելի ռազմավական հասանելիություն։ Այս երթուղին Իսրայելին ցամաքային կապ է ապահովում Իրաքյան Քուրդիստանի ամերիկյան եւ դաշնակից ուժերի հետ: Դա փոխում է խաղի կանոնները լոգիստիկայի, հետախուզության եւ նույնիսկ սպառազինության տեղափոխման առումով:

* Լեւանտի ապակայունացում. միջանցքի արդյունավետությունը կախված է Սիրիայի եւ Իրաքի մասնատումից, որոնք պետք է բավականաչափ թույլ լինեն, որպեսզի չխոչընդոտեն դրա ձեւավորմանը:

Իրաքի վերահսկողությունը վստահված անձանց միջոցով. Հյուսիսային Իրաքը, հատկապես Քուրդիստանը, դարձել է հենակետ ոչ միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի, այլեւ էներգետիկ արդյունահանման համար, որը չի վերահսկվում Բաղդադի կողմից:

Համաշխարհային առեւտրային քարտեզի վերաձեւումը ռազմականացման քողի տակ

Այս երկու միջանցքները ներկայացնում են երկակի ճնշման ռազմավարություն:

* Հյուսիսից` Զանգեզուրի միջանցքը կտրում է Իրանի տնտեսական զարկերակները` Թեհրանի կողքով ուղղորդելով խողովակաշարերը, երկաթուղիներն ու թվային ենթակառուցվածքները:

* Արեւմուտքից-Դավթի միջանցքը ապահովում է ռազմականացված լոգիստիկ երթուղի դեպի Իրանի խոցելի արեւմտյան թեւը` կրճատելով հեռավորությունը դեպի ապագա պատերազմի թատրոն:

Դա պարզապես առեւտուր չէ, դա ենթակառուցվածքային պատերազմ է:

Մեծ պատկեր. Իրանի շրջապատը եւ մեկուսացումը

Այս միջանցքները ցրված նախագծեր չեն:  Դրանք համակարգված շրջակա միջավայրի ռազմավարության մի մասն են:

Ադրբեջանը փաստացի դարձել է Իրանի հյուսիսում Իսրայելի գործողությունների առաջնային բազա:

* Հյուսիսային Իրաքը վերածվում է փափուկ ռազմական գոտու` ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայության բարձր մակարդակով:

* Պատերազմներով եւ անջատումներով տարված Լեւանտը բավականաչափ քաոս է ստեղծում, որպեսզի Դավիթի միջանցքը կարողանա աննկատ զարգանալ:

Մինչդեռ Ադրբեջանի հետ սահմանին իրանական զորավարժությունները, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորացող կապերը եւ Արեւելյան այլընտրանքային երթուղիներ գտնելու փորձերը վկայում են այն մասին, որ Թեհրանը գիտակցում է վերահաս ծուղակը:

Առաջիկայում պատերազմ կլինի, թե ոչ` հայտնի չէ, բայց մարտադաշտն արդեն նախապատրաստվում է:  Մեկը մյուսի հետեւից միջանցք:

 

Աղբյուրը՝ sepah_pasdaran_ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի