կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-15 19:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրապետության հրապարակի տակ ոչ թե 17-րդ դարի, այլ 19-րդ դարի պատմական շերտ կա. Պավել Ավետիսյան

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը 19-րդ դարի է. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն է վստահեցրել: Yerkir.am-ը տեղեկացնում է, որ 2003-ին հրապարակի այդ հատվածի պեղումներին մասնակցած  հնագետ Ֆրինա Բաբայանը հավաստիացնում է, որ հին քաղաքը 17-րդ դարի շինություն է: Փաստորեն, հնագետների տեսակետերը չեն համընկնում: Ինչո՞ւ է Պավել Ավետիսյանը վստահ, որ գործ ունենք ոչ թե 17-րդ, այլ 19-րդ դարի պատմական շերտի հետ. բացատրում է՝ ուղիղ փողոցները Երևանում կառուցվել են 19-րդ դարի երկրորդ կեսին, մինչ այդ փողոցները ոլոր-մոլոր են եղել, իսկ  հայտնաբերվածն  ուղիղ փողոց է: Ուստի և Հանրապետության հրապարակի տակ ոչ թե պարսկական, այլ ցարական ժամանակների քաղաքակրթություն է պարփակված: Պավել Ավետիսյանը նկատում է՝ կարևոր չէ, թե որ ժամանակների կամ ինչ շինություն է, այն արդեն իսկ արժեքավոր է:

Մեր  հիշողության մշակույթն ամբողջապես, ոչ թե հատվածաբար ներկայացնելու կարիք ունենք: Միայն այդկերպ կհաստատենք ու սերունդներին կփոխանցենք մեր ինքնությունն ու արժեհամակարգը: Հնագետը դեմ չէ, որ Հանրապետության տակ գտնվող պատմական շերտը բացվի, բայց առավել կարևորում է, թե ինչպես այն կբացվի: "Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հանրապետությա հրապարակը մեր ներկայի պատմամշակութային հուշարձանն է և պետք է այնպես գործել, որ այդ հուշարձանը հանկարծ չխաթարվի, ոչ մի դեպքում չտուժի",-ասաց անվանի հնագետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․