Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն օրերս կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակով հարցաքննության:
Իսկ ինչ են փորձել պարզել քննիչները: Բանն այն է, որ նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանում մարտի 22-ին սպանություն էր կատարվել, եւ տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը անհետացել էր։ Իրավապահները փորձել էին հասկանալ՝ որտեղ է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել էին, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը միտումնավոր ոչնչացվել է:
Այժմ Գասպարյանի ամուսնուն կանչել են ու վկայի կարգավիճակով հարցաքննել, որպեսզի պարզեն նրա առնչությունը կատարվածի վերաբերյալ:
Սպանությունից անցել է 4 ամիս, եւ ենթադրյալ սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին իրավապահները դեռ փնտրում են:
Արդյունքում՝ այս դեպքերից 1,5 ամիս անց (կրակոցնեը տեղի էին ունեցել մարտի 22-ին, Էջմիածնի քաղաքապետի տան խուզարկությունը՝ մարտի 25-ին) Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ստիպված եղավ հրաժարական տալ։ Հրաժարականից հետո արդեն Դիանա Գասպարյանը եւ նրա սկեսուրը հայտնվեցին մեղադրյալի աթոռին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում»։