կարևոր
3433 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 13:19
Քաղաքական

ՀԷՑ-ը թալանում են, որ ընտրություններով վերարտադրվեն․ Հովհաննես Իշխանյան

ՀԷՑ-ը թալանում են, որ ընտրություններով վերարտադրվեն․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրել է.

«Պարզ է, էլեկտրական ցանցերը թալանում են, որ ընտրություներով վերարտադրվեն. 3 միլիարդ դրամ հետ են կանչել:

Աննա հիմնադրամով թալանել են, քաղաքացու հարկը բարձրացնելով թալանել են, Երևանի ավագանու ընտրությունների համար դրամահավաք անելով թալանել են, Անիֆով թալանել են, Համահայկական հիմնադրամով թալանել են, բոնդեր բաց թողնելով թալանել են, պետական պարտքը համարյա 14 միլիարդ սարքելով թալանել են:

4 ամիս ՀԷՑ-ով կթալանեն ու դեն կշպրտեն: Շատ պետքներն ա միջազգային դատարանի որոշումը, օրենք ու սահմանադրություն, եթե վիզ փող ա պետք կյանքները երկարացնելու համար:

Ոստիկանին ի՞նչ փողով պիտի պարգևատրեն, որ կրակի իր իրավունքը պաշտպանող քաղաքացու վրա»: