|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում այս պահին անհասկանալի իրավիճակ է: Բանն այն է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բոլորի տեսադաշտից «անհետացել» է. որեւէ գրառում չի անում, չի հստակեցնում իր պլանները եկեղեցու գործընթացների վերաբերյալ, ու հստակ չէ, թե երբ է սկսելու կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ կսկսի արդյոք, թե ոչ: Կարելի է ասել՝ մշուշոտ իրավիճակ է ՔՊ-ի ներսում. բոլորն իրարից հետաքրքրվում են, թե ինչ սպասել, երբ:
ՔՊ-ում թեժ քննարկվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անակնկալ ի հայտ գալը, թե ինչպես տարիներ շարունակ նախագահի նստավայրից դուրս չգալով՝ արդեն մի քանի օր է նա Սյունիքի մարզի տարբեր գյուղերում է շրջում, տարօրինակ հայտարարություն անում:
Խաչատուրյանը արտասովոր պահվածքով զրուցում է գյուղացիների հետ, հայտարարում, թե պետությունը փողի խնդիր չունի, աջուձախ մուննաթ գալով խոսում է սյունեցիների հետ, երեկ էլ գովում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը քաղաքը, ըստ Խաչատուրյանի, «լավ է պահել»: Իշխանությունների ներսում թեժ քննարկվում էր, թե նախ՝ ինչու է նախագահն «առաջին պլան մղվել» ու հետո՝ ինչու է «անհետացել» Նիկոլ Փաշինյանը»։