Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Սամվել Կարապետյանը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ ՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 9 միլիոն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Հայցադիմումը մուտք է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Հայցի հիմքում Բաղդասարյանի կողմից «Facebook.com» սոցիալական կայքի իր երկու անձնական էջերում 2025 թվականի հուլիսին հրապարակված գրառումներ են, որոնք, ըստ Կարապետյանի, պարունակում են վիրավորական արտահայտություններ և զրպարտություն համարվող փաստացի անհիմն տվյալներ։
Կարապետյանը պահանջում է, որպեսզի՝ Բաղդասարյանը դատարանի կողմից սահմանված ձևով հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից, հերքի զրպարտչական տեղեկությունները՝ «Facebook»-ի իր երկու էջերում՝ առանց կրկնելու զրպարտությունը։
«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, 2025 թվականի հուլիս ամսին «Facebook.com» սոցիալական կայքի իմ էջերում հրապարակային տեղեկություններ եմ հայտնել գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ՝ վերագրելով նրան այնպիսի փաստեր, որոնք որևէ կերպ չէին համապատասխանում իրականությանը։ Զերծ կմնամ նախկին հրապարակումներում տեղ գտած զրպարտչական արտահայտությունները այս հերքմամբ կրկին վերահրապարակելուց, միայն կնշեմ, որ ընդունում եմ՝ դրանք անհիմն էին և չպետք է հրապարակվեին։ Հանրայնորեն հայտարարում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։ Նման հերքման տեքստ է Սամվել Կարապետյանն ակնկալում տեսնել Ռոման Կարապետյանի ֆեյսբուքյան էջերում։
Գրառումը պետք է պահպանվի առնվազն մեկ ամիս։
Բացի հրապարակային ներողությունից և հերքումից, Սամվել Կարապետյանը պահանջում է նաև՝ 9 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում՝ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնաս, ինչպես նաև դատական ծախսերի՝ այդ թվում պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձում։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը մակագրվել է դատավոր Սերինե Խաչատրյանին։