կարևոր
3130 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 12:41
Աշխարհ

Բարեկամական «Դրուզիստանի» իսրայելական նախագիծը նոր փորձաքար է Մերձավոր Արեւելքում

Բարեկամական «Դրուզիստանի» իսրայելական նախագիծը նոր փորձաքար է Մերձավոր Արեւելքում
Չնայած բազմիցս հայտարարված հրադադարին՝ սիրիական Էս-Սուվեյդա նահանգում (տարածքը 5,55 հազար քառակուսի կիլոմետր, բնակչությունը` մոտ 700 հազար) բախումները չեն դադարում: Դրանց ծավալի մասին է վկայում զոհերի թիվը, որը հասել է մեկուկես հազարի։ Պաշտոնապես հակամրտության կողմերն են այստեղ բնակվող դրուզները (բնակչության 90%-ը) եւ արաբ-բեդվինները (անապատային անասնապահներ, որոնք պահպանում են ցեղային կառույցները), ովքեր դավանում են սուննիզմ (3%):Ներկայիս հակամարտութայն սանձազերծման համար դրուզներն իրենք, ինչպես նաեւ նրանց աջակցող Իսրայելը մեղադրում են սիրիական իշխանություններին, որոնք չեն թողնում առաջիններին զինաթափելու փորձերը նույնիսկ Իսրայելի կառավարության կողմից դա չանելու բազմիցս նախազգուշացումներից եւ ՑԱԽԱԼ-ի ցավոտ հարվածնրից հետո Սիրիայի ռազմական օբյեկտներին: Պաշտոնական Դամասկոսի ձգտումը, միջցեղային հակամարտությունում իրեն ընդամենը որպես միջնորդ ներկայացնելու համար իսրյելցիների կողմից, դիտարկվում է որպես մանեւր, որը կոչված է թաքցնելու ռեժիմի կողմից ամբողջ երկրից այստեղ բերվող բեդվինյան կազմավորումների օգտագործումը որպես սեփական «պրոքսի ուժ»։  Իր հերթին Սիրիայի առաջնորդը  մեղադրում է Իսրայելին երկիրը պառակտելու եւ դրա տարածքում իր վերահսկողության տակ գտնվող պետական կազմավորումներ (Դրուզիստան եւ Քուրդիստան) ստեղծելու մտադրությունների մեջ: Միեւնույն ժամանակ, նա նույնիսկ տարակուսանք եւ որոշակի վրդովմունք է հայտնում այն մասին, որ իր կողմից արված բոլոր զիջումները Արեւմուտքին եւ Իսրայելին չեն խանգարում նրանց իր երկիրը մասնատելու ծրագրերից: Դե, սրանք աշխարհաքաղաքականության դաժան օրենքներն են։ Ժամանակն է, որ նախկին ապստամբները ընտելանան դրանց եւ գնահատեն պոտենցիալ բարեկամներին ու դաշնակիցներին` ելնելով պետական հիմնարար շահերից, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերից ու հռչակագրերից։

Դրուզների` հատուկ էթնոհավանական խմբի օգտագործման գաղափարը, որպես տարածաշրջանում իրենց անվտանգության հիմնասյուներից մեկը (ընդհանուր առմամբ այստեղ կա մինչեւ 1,5 միլիոն մարդ` կեսից ավելին Սիրիայում) վերադառնում է Իսրայելում արդեն ավելի քան կես դար ընդունված «ծայրամասային դաշինքի» ռազմավարությանը։ Ըստ այդմ` «շրջապատված լինելով թշնամական արաբական երկրներով», նա պետք է դաշինք փնտրի տարածաշրջանի ոչ արաբական երկրների, այդ թվում` Թուրքիայի եւ Իրանի, ինչպես նաեւ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների` քրդերի, քրիստոնյաների եւ դրուզների հետ»։ Այս բանաձեւում դեռեւս ակտուալ են մնում դրուզներն ու քրդերը, ուստի հենց նրանց է վերջին շրջանում այդքան ուշադրություն դարձվում։ Ըստ էության, տեղի է ունենում մի փոքր նորացված «դրուզական նախագծի» իրագործումը, որն առաջ է քաշվել դեռեւս 1967 թ-ին «Վեցօրյա պատերազմից» հետո գեներալ Իգալ Ալոնի կողմից։ Լեւի Էշկոլի կառավարւոթյան նիստերում նա առաջարկեց հայտարարել Դրուզական լեռնաշխարհի եւ Գոլանի բարձունքների տարածքում դրուզյան պետության ճանաչման մասին` վկայակոչելով, ի թիվս այլ բաների, սիրիական դրոզների միջեւ անձնական շփումները եւ Էս Սուվեյդա կատարած ուղեւորությունները: Նրա վստահված անձանց թվում, մասնավորապես, եղել են դրուզ ճանաչված առաջնորդ Սուլթան Ալ Ատրաշի ընտանիքի անդամները։ Սակայն իրենց ներսում, իսրայելցի հետազոտողները խոստովանում են, «դրուզներն այն ժամանակ մերժեցին իսրայելական առաջարկը Սիրիական ազգային պետությանը հավատարմության պատճառով»։

Մեր ժամանակներում Սիրիայում դրուզներին ինքնորոշման դրդելու առաջին փորձը տեղի է ունեցել 2024 թ-ի վերջին 2025 թ-ի սկզբին Գոլանի բարձունքների սիրիական մաս ՑԱԽԱԼԻ ներխուժումից անմիջապես հետո: Հադեր գյուղի կենտրոնում գտնվող շուրջ 25 հազար դրուզներ, ընդհանուր առմամբ, դրական են վերաբերվել անկախության հեռանկարին եւ սերտ կապերին Իսրայելում գտնվող ցեղակիցների հետ (այնտեղ ապրում է մոտ 150 հազար դրուզ): Այնուամենայնիվ, դրուզական հենակետում` Էս-Սուվեյդա նահանգում, որը բաժանված էր Իսրայելից եւ, համապատասխանաբար, նրա զորքերից արաբաբնակ Դարաա նահանգով, տրամադրությունները բաժանվեցին։Այդ ժամանակ էլ իսրայելական օդուժի կողմից կառավարական զորքերի դիրքերի ռմբակոծումն ավելի շուտ հակառակ էֆեկտն ունեցավ, քանի որ, չհաշված մանր միջադեպերը, Դամասկոսի կողմից դրուզներն այդ պահին իրենց վրա հատուկ ճնշում չէին զգում։

Սիրիայի դրուզների վրա որոշակի ազդեցություն ունեցավ այն ժամանակ Դամասկոս ժամանած եւ Էս-Սուվեյդա այցելած աշխարհի ամենահեղինակավոր դրուզներից մեկը` Լիբանանում նրանց համայնքի ղեկավար (մոտ 300 հազար) Վալիդ Ջումբլաթը, որը նույնպես մեծ ազդեցություն ունի Սիրիայի դրուզ համայնքների շրջանում։ Նա ժամանելուն պես հայտարարել է՝ «ազատ սիրիացիները պետք է զգույշ լինեն Իսրայելի դավադրությունների հետ» եւ մեցադրել Նեթանյահուին «Սիրիայում կրոնական պառակտում եւ քաոս» ստեղծելու մեջ:

Իսրայելի կառավարությունը, ըստ ամենայնի, դասեր քաղեց դրուզական ապստամբությունը ներշնչելու առաջին անհաջող փորձից եւ ավելի հիմնովին մոտեցավ դրա երկրորդ կրկնությանը, որն ընթանում է աչքի առջեւ։ Առաջին հերթին, լիովին գործի դրվեցին Իսրայելի դրուզական համայնքի ռեսուրսները, որոնք հավատարիմ էին նրա եւ նրա շահերին, ինչի մասին վկայում են ՑԱԽԱԼ-ի գեներալական պաշտոններում նրանից եկածների առկայությունը եւ կրոնական գործոնը։ Անցած ամիսների ընթացքում Սիրիայից խորհրդավոր դրուզական հավատքի գրեթե բոլոր հոգեւորականները այցելել եւ ջերմորեն ընդունվել են Իսրայել:Ապրիլին հարյուրավոր դրուզցի հոգեւորականներ հատեցին Սիրիայի սահմանը, որպեսզի գիշերեն Իսրայելում եւ տոնեն Զիյարի տոնը դրուզական գլխավոր Սուրբ Հոթորի` Մովսես մարգարեի աներոջ գերեզմանի մոտ (Նաբի Շուեյբա արաբերեն, Իտրո եբրայերեն) Տիբերիադ լճի մոտ գտնվող Խիտին գյուղի մոտ։

Ավելին, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Իսրայելի դրուզների առաջնորդ Շեյխ Մուվաֆակ տարիֆը մի քանի անգամ այցելել է ԱՄՆ, այդ թվում` պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որտեղ ամերիկյան պաշտոնյաների հետ քննարկել է դրուզների կարգավիճակը Սիրիայում Ասադի ռեժիմի անկումից հետո: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ասել է․ «Սիրիայի հարավում անորոշությունը պահանջում է միջազգային մասնակցություն եւ վերահսկողություն։ Սիրիայում կայունությունը չի կարող հասնել առանց դրուզների պատմական համայնքների անվտանգության եւ իրավունքների ապահովման»։Արդյունքում, Էս-Սուվեյդայի դրուզ մոնոթեիստական համայնքի, հետեւբար, ամբողջ Սիրիայի դրուզների պաշտոնական հոգեւոր առաջնորդ շեյխ Հիքմաթ ալ-Հիջրին սկսեց ավելի ու ավելի հստակորեն կողմ կանգնել իսրայելական նախագծին, որը խոստանում էր անարգել շփում Իսրայելի ցեղակիցների եւ համակրոննականների հետ։ Արաբական մամուլի հաղորդմամբ` Վաշինգտոնում, որպես շեյխ Հիքմաթ Ալ Հիջրիի քաղաքական ներկայացուցիչ, գտնվում է նրա մերձավոր զինակից եւ ազգական Խալդուն Ալ Հիջրին: Վերջինս, իբր, զինված ապստամբություն է հրահրում ահմադ ալ-շարաայի կառվարության դեմ, որին, բացի դրուզներից, պետք է մասնակցեին Սիրիայի քրդամետ դեմոկրատական ուժերը Սիրիայի արեւելքում եւ ալավիական խմբավորումները ափամերձ շրջանից, ենթադրաբար Իսրայելի աջակցությամբ։ Եվ եթե նախկինում խոսքը գնում էր աշխարհազորայինների ցրված դրուզակն ջոկատների մասին, ապա այս պահին Էս-Սուվեյդում նրանցից ձեւավորվում է լիարժեք տեղական բանակ։ Ինքը` Հալդուն Ալ-Հիջրին, իր ամերիկյան շփումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ հայտարարել է. «դա նորմալ է, քաղաքականոթյան համար ամեն ինչ բաց է քննարկման համար։ Սակայն այն, ինչ վերաբերում է ռազմական հարցերին, մենք պարզապես ցանկանում էինք հասկանալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը` աջակցո՞ւմ են նրանք նման նախաձեռնությանը, թե՞ ոչ»։ Ակնհայտ է՝ եթե նման գաղափարները խորթ չեն Սպիտակ տանը, նա դա հրապարակավ երբեք չի ընդունի։ Սակայն դժվար է հավատալ, որ Իսրայելը կարող էր ձեռնամուխ լինել նման մասշտաբային աշխարհաքաղաքական նախագծի` չունենալով, համենայն դեպս, Վաշինգտոնի լուռ թույլտվությունը։

Սիրիացի եւ թուրք փորձագետները կարծում են՝ տվյալ նախագծի վերջնական նպատակը դուրս է գալիս «դրուզական պրոտեկտորատի» շրջանակներից։ Խոսքը «Դավթի միջանցք» անվանումը ստացած ռազմական եւ լոգիստիկ նոր երթուղի ստեղծելու փորձերի մասին, որը կկապի Հարավային Սիրիան Արեւելյան Սիրիային եւ, ի վերջո, կկապի Իսրայելի եւ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Այսպիսով, Իսրայելն այնտեղ կփոխարինի հեռանալու մտադրություն ունեցող ամերիկացիներին, այդ թվում` տարածաշրջանային ժանդարմի դերում։ Սպիտակ տանը դա կարող է լիովին գոհացնել։

Կամա թե ակամա, բայց իսրայելական ծրագրերի իրականացմանը խաղում է նաեւ ինքը` Սիրիայի անփորձ առաջնորդ ալ-շարաան։ Իր հանդիպումները ամերիկյան ղեկավարների, այդ թվում` «անձամբ» Թրամփի հետ, նրանց հավաստիացումները, որ աջակցում են սիրիական պետության ամբողջականությանը, նա ընկալել է որպես տեղացի անջատողականներին ճնշելու քարտ-բլանշ։ Բայց երբ աշ-շարաան փորձեց նախ բանակի, իսկ հետո բեդվինյան վստահված ուժերի օգնությամբ հուլիսի սկզբին իրականում զինաթափել դրուզներին, բախվեց նրանց հետ հարաբերությունների սրմանը, զգալի կորուստների եւ Իսրայելի կողմից չափազանց կոշտ միջոցների։ Վերլուծաբաններն իրավիճակը համեմատում են այն ծուղակի հետ, որի մեջ ժամանակին հայտնվել էր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը Քուվեյթի վրա հարձակման ժամանակ ամերիկյան դեսպան Էյփրիլ Գլեսփիի մատուցմամբ։

Որպես հետեւանք, Իսրայելը ստացել է մի տեսակ «բարոյա–էթիկական սանկցիա» սիրիական բանակի ռմբակոծությունների համար եւ «իրավունքով» վերջնագիր է ներկայացրել սիրիական երեք նահանգների` Կունեյտրայի, Դարաայի եւ Էս – Սուվեյդայի («Դավթի միջանցքի» արեւմտյան ճյուղը, որից այն կողմ քրդերին քիչ բնակեցված անապատ է) մաս չկազմելու համար: Աճել են նաեւ Իսրայելի հանդեպ համակրանքը Էս-Սուվեյդայի շարքային դրուզների կողմից` որպես ռեժիմի կամյականություններից «պաշտպանի», ինչը, իսրայելցիների կարծիքով, կարող է մոտեցնել դրված նպատակը։

Սիրիայի նկատմամբ Իսրայելի վերջին գործողությունները, թերեւս, ամենից շատ զայրացրել են Թուրքիային, որն արդեն նրան «հաղթական ակտիվի» մեջ է մտցրել, սակայն հանկարծ պարզվեց, որ այդ պետության համար պայքարն ամենեւին էլ չի ավարտվել։ Հուլիսի 22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը բավական կտրուկ կերպով հայտարարել էր. «Իսրայելը մտադիր է բաժանել Սիրիան։ Նեթանյահուի շահը Մերձավոր Արեւելքը քաոսի մեջ ներքաշելն է։ Թուրքիան Սիրիան մասնատելու ցանկացած փորձ դիտարկում է որպես ազգային անվտանգության սպառնալիք եւ ուղղակիորեն միջամտելու է նման փորձերի դեպքում»:

Ընդ որում, թուրք փորձագետները, մասնավորապես պրոֆեսոր Թեւֆիկ Էրդեմը, հավելում են, որ այդ գործընթացում պետք է պայքար մղվի ոչ միայն Իսրայելի, այլեւ Ամերիկայի դեմ, որը թելերն իր ձեռքում է պահում:

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի