կարևոր
4243 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 15:21
Հասարակություն

ՀՀ ոստիկանության գվարդիան հատուկ տեխնիկա կունենա հակաահաբեկչական գործողությունների համար

ՀՀ ոստիկանության գվարդիան հատուկ տեխնիկա կունենա հակաահաբեկչական գործողությունների համար

Հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակում հատուկ առաջադրանքներ կատարելիս ՀՀ ոստիկանության գվարդիան այսուհետ կունա հատուկ տեխնիկա։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ըստ այդմ` ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ կընդգրկվի հատուկ տեխնիկա` զրահափոխադրիչ ԲՏՌ-80, զրահափոխադրիչ ԲՌԴՄ-2։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:

Նշենք, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2024թ. հոկտեմբերի 24-ին։