Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հեղափոխությունից հետո «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանի հարաբերությունները լավացել են ՀՀ իշխանությունների հետ։ Բանն այն է, որ 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարը 200-ից ավել պայմանագրեր են կնքվել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Քաղավիացիայի կոմիտեից մինչեւ Ազգային Ժողով։ Հետաքրքիրն այն է, որ գնումները կատարված են մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի եւ մրցակցության՝ ընկերաբար: Երեմյանների մատուցած ծառայություններն են՝ ներկայացուցչական ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում, ՀՀ ոստիկանության կարիքների համար ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների շրջանակներում հանրային սննդի կազմակերպում եւ այլ ներկայացուցչական ծառայություններ, որոնց ամենաթանկ պայմանագրի արժեքը կազմում է 5 մլն դրամ։
Սա դեռ ամենը չէ․ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը այնքան է հաճոյացել ՀՀ իշխանություններին, որ Կառավարության աջակցությամբ «խելացի» ֆերմա է կառուցել Տաշիր քաղաքում։ 16 ռեստորան ունեցող Yeremyan Projects ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Երեմյանը մինչ Տաշիր համայնքում գտնվող ֆերման հիմնելը փոքրիկ ֆերմա էր ստեղծել Ջերմուկ քաղաքում։ Ջերմուկի ֆերման այժմ չի գործում, աշխատակիցներին նախորդ տարի նոյեմբերին հեռացրել են աշխատանքից, քանի որ Տաշիրի ֆեմայի բացվելուց հետո փոքրիկ ֆերման այլեւս անհրաժեշտ չէր Երեմյաններին, եւ թող կորչեն աշխատատեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ
2022 թվականին Եվրասիական զարգացման բանկը Yeremyan Projects ընկերությանը հատկացրել է 25 մլն դոլար Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիրի կառուցման համար։ Ֆերմայի բացմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, եւ, ըստ Քերոբյանի, նման նախաձեռնությունները նաեւ խթան են մասնավոր հատվածի եւ արտահանման ներուժի զարգացման համար։ Այո՛, գուցե խթան են մասնավոր սեկտորի համար, սակայն մի քանի անգամ նվազեցնում են Հայաստանի գուղատնտեսության մակարդակը։ Բանն այն է, որ վերջին տարիներին զգալի չափով նվազել է անասնապահությամբ զբաղվող մարդկանց քանակը, կրճատվել են կենդանիների գլխաքանակները։ Նախկինում գյուղացուն պետությունն օգնում էր ոտքի կանգնել, իսկ այժմ պետությունն օգնում է անհատներին, հարուստներին, կարճ ասած՝ ներկա ժամանակաշրջանի օլիգարխ են աճեցնում, իսկ ՀՀ գյուղերը շարունակում են դատարկվել։ Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունը այդպես էլ ոչինչ չարեց գյուղացու ձեռքը բռնելու կամ արտը ջրելու համար, ոչ մի կերպ չփոխհատուցեց գայլերի կողմից խոշտանգված անասունների տերերին հասցված վնասը, փոխարենը օժանդակում է հարուստներին` առավել հարստանալ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: